Գերմանացիների մեծամասնությունը ենթադրում է, որ 2020 թվականին համաշխարհային խնդիրների լուծման գործում առավել մեծ դերակատարություն կունենան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Այս մասին հայնում է «Ազատությունը»՝ հղում անելով Welt am Sonntag (Աշխարհը կիրակի օրը) գերմանական պարբերականի անցկացրած հարցման արդյունքներին։
Հարցվածների 22 տոկոսը նշել է Մերկելի անունը, 20 տոկոսը՝ Պուտինի և 19 տոկոսը՝ Մակրոնի:
Հարցվածների ընդամենը 16 տոկոսն է ենթադրում, որ վճռորոշ դերը վերապահվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ևս 12 տոկոսի կարծիքով՝ այդ դերը կարող է ստանձնել Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Հարցվածների 29 տոկոսի համոզմամբ՝ աշխարհի լիդերներից և ոչ մեկն ի զորու չէ լուծել արդիական հրատապ խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







