Արևմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
«Պատժամիջոցների սպառնալիքները եղել են այն գործոններից մեկը, որոնք նպաստել են Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը։ Ինչ վերաբերում է Անկարայի և Մոսկվայի մերձեցման վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն էր, որը կարելի է տեսնել Սիրիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և այլ տարածաշրջաններում», — նրա խոսքը մեջբերում է Sabah թերթը։
Էրդողանի ներկայացուցիչը նաև ենթադրել է, որ հաջորդ տարի կշարունակվի միտումը և ՆԱՏՕ-ի միասնությունը հարցականի տակ կդրվի, ինչպես դա եղել է 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







