Լավրովը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում Եփրատի արևելյան ափին անջատողականությանն աջակցելու համար: ԱՄՆ-ն աջակցում է անջատողականությանը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում ամրագրված է պետության տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքում:
Հոկտեմբերի սկզբին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսային շրջաններում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին` նպատակ ունենալով այնտեղ ստեղծել բուֆերային գոտի: Հոկտեմբերի 17-ին Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, իսկ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հուշագիր են ստորագրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների վերաբերյալ: Այս հուշագրի համաձայն` ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական սահմանայինները հոկտեմբերի 23-ին մտել են Թուրքիային սահմանակից շրջաններ:
Հոկտեմբերի 28-ինՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի հյուսիսում լրացուցիչ ցամաքային զորքեր տեղակայել` նավթահանքերի անվտանգությունը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ապահովելու համար: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվի սիրիական քրդերի հետ համագործակցությունից` չնայած Թուրքիայի պահանջներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







