ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում զինված հակամարտության մեջ մտնել Իրանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում։
«Ես ուզում եմ դա․ Ոչ։ Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի։ Ես սիրում եմ խաղաղությունը, — ասել է նա՝ պատասխանելով ռազմական սցենարի հնարավորության մասին հարցին։
«Իրանը պետք է ավելի շատ ձգտի խաղաղության, քան որևէ մեկը»: Այնպես որ, ես չեմ կանխատեսում, որ դա տեղի կունենա», — նշել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը, հավելելով, որ չի կարծում, թե դա լավ գաղափար է Իրանի համար։
«Չեմ կարծում, որ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա»,-ընդգծել է նա։
Մոտեցման տեսագրությունը Թրամփը տեղադրել է իր Twitter-ում։
Ավելի վաղ Թրամփը Իրանին սպառնացել էր լուրջ հետևանքներով, եթե ինչ-որ բան տեղի ունենա Իրաքում ամերիկյան դեսպանատան հետ:
Նշենք, որ դեկտեմբերի 31-ին Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ զանգվածային ակցիա է սկսվել՝ ի նշան Սիրիայի հետ սահմանակից էլ Կաիմ քաղաքում շիաների «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակման դեմ բողոքի: Հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, առնվազն 50 աշխարհազորայիններ վիրավորվել են: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները և Իրաքի ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի նախազգուշական կրակոց արձակել օդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







