Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

ԱՄՆ-ն, սպանելով Սոլեյմանիին, ծանրագույն հանցագործություն է կատարել. Ռոհանի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալին սպանելով ԱՄՆ-ն ծանրագույն հանցագործություն է կատարել, որի մասին Իրանը չի մոռանա, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«ԱՄՆ-ի կատարած հանցագործությունը պատմության մեջ կմնա որպես իրանական ազգի նկատմամբ նրանց կատարած հանցագործություններից ամենածանրը։ Ամերիկացիները չհասկացան, թե ինչ մեծ սխալ գործեցին։ Այդ հանցագործության հետևանքների հետ նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև հաջորդ տարիների ընթացքում», — ասել է Ռոհանին՝ այցելելով զոհված գեներալի ընտանիքի անդամներին: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

Իրանի նախագահի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների ղեկավարը, ով պատասխանատու է արտասահմանում Իրանի ռազմական գործողությունների համար,ծառայում էր ոչ միայն երկրին, այլև տարածաշրջանին՝ այդ թվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբանանի և Աֆղանստանի ժողովուրդների անվտանգությանը։

«Գեներալ Սոլեյմանիի կորուստը լրացնելը հեշտ չէ, քանի որ նա ոչ միայն կարևորագույն գործողությունների ռազմական հրամանատարն ու ճարտարապետն էր, այլև տաղանդավոր քաղաքական գործիչ ու ստրատեգ», — հավելել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին զոհվել է Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով: Գրոհն արտոնել Է Դոնալդ Թրամփը, որը գեներալին անվանել է «թիվ մեկ ահաբեկիչն աշխարհում»՝ նրան մեղադրելով ամերիկացի դիվանագետների և զինծառայողների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+