Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Թրամփը սպառնացել Է Իրանի դեմ նոր զենք կիրառել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի դեմ նոր զենք կիրառել այն դեպքում, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել Է «Twitter»-ի իր էջում։

«ԱՄՆ-ն հենց նոր 2 տրլն դոլար է ծախսել ռազմական սարքավորումների վրա։ Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի վրա կամ ցանկացած ամերիկացու վրա, մենք այդ կատարյալ նոր, հիանալի սպառազինությունից ինչ-որ բան կուղարկենք նրանց ուղղությամբ ՝ առանց հապաղելու»,- հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է «արագ և ուժեղ» հարվածներ հասցնել իրանական 52 օբյեկտներին ՝ ի պատասխան Թեհրանի կողմից ցանկացած պոտենցիալ հարձակման:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ հունվարի 3-ին Պենտագոնը հայտնել Էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարվածի մասին, որի հետևանքով զոհվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է Թրամփի կարգադրությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+