Իրանի իշխանությունները հայտարարել են 2015 թվականի միջուկային գործարքի գծով պարտավորությունների հետագա կրճատման մասին: Այս մասին հաղորդում Է Reuters գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել է միջուկային ծրագրով ԳՀՀԾ (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) համաձայնագրով իր վերջին պարտավորությունները, որոնք ներառում են ուրանի հարստացման տոկոսի, ցենտրիֆուգների քանակի, հարստաված ուրանի քանակի հետ կապված սահմանափակումներ
Նշենք, որ Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի կողմից միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո: Իրանական կողմի վարկածով ՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այդ կապակցությամբ Իրանը ձեռնամուխ է եղել ուրանի հարստացման և հետազոտական գործունեության հետ կապված ԳՀՀԾ-ի պարտավորությունների իր մասի փուլային դադարեցմանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի գծով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին ՝ 60 օրով դադարեցնելով հարստացված ուրանի վաճառքը: Հուլիսին Թեհրանն անցել է կասեցման երկրորդ փուլին՝ հայտարարելով ավելի քան 3,67 տոկոս ուրանի հարստացման մասին: Սեպտեմբերին Իրանը հայտարարել էր, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլին և հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից: Նոյեմբերի սկզբին Թեհրանը սկսել է գազ ներարկել Ֆորդոյի միջուկային օբյեկտում ցենտրիֆուգներ, ինչը փաստացի նշանակում է միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







