Վերջին մեկ օրվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտու բնակավայրերի ավիահարվածների և գնդակոծությունների զոհ են դարձել ևս 10 խաղաղ բնակիչ, ավելի քան 20-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ըստ աղբյուրի Ասադի բանակը և վարձկանների իրանամետ ջոկատները զանգվածային օդային և հրետանային գնդակոծությունների են ենթարկել Մաարաթ էն- Նուման, Սերակիբ և Էրիխա քաղաքները ՝ դեէսկալացիայի գոտու հարավում: Գրոհների են ենթարկվել նաև Մարշիմարին, Մասարան, Դեյր Սունբուլ բնակավայրերը։
Նշվում է, որ բնակչությունը շարունակում է լքել բնակավայրերը ՝ ուղևորվելով Թուրքիայի հետ սահմանին համեմատաբար անվտանգ շրջաններ։
Ըստ աղբյուրների` 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Իդլիբի վերաբերյալ թուրք-ռուսական պայմանավորվածությունների կնքումից ի վեր Սիրիայի դեէսկալացիայի գոտում զոհվել է ավելի քան 1600 խաղաղ բնակիչ, շուրջ 1 մլն 300 հազար մարդ լքել են իրենց տները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







