Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Իրաքում ստեղծված իրավիճակը կքննարկվի ՆԱՏՕ-ի երկրների ԳՇ պետերի հանդիպման ժամանակ

Հունվարի 3-ին Իրաքում ամերիկյան կողմի ավիահարվածների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ ԱՄՆ-Իրան սրված հարաբերությունների ֆոնին Իրաքում ստեղծվավ իրավիճակը կքննարկվի հունվարի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբների պետերի պլանային հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ին առընթեր եվրոպական երկրներից մեկի ներկայացուցչությունում իր դիվանագիտական աղբյուրին։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Իրաքում ՆԱՏՕ-ի ապագա առաքելությանը, որը տեղական բանակի համար զինվորականներ է պատրաստելու։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքը դադարեցվել է Բաղդադում դաշինքի հրահանգիչների անվտանգության սպառնալիքների հետևանքով:

Աղբյուրը նշում է, որ Իրաքում ստեղծված իրավիճակն ու Իրանի հետ հարաբերությունների սրումը, անկասկած, բարձրացվելու են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ՝ հունվարի 14-ին Բրյուսելում կայանալիք նիստում ՝ գլխավոր շտաբերի պետերի հանդիպմանը։ Կքննարկվի Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության ապագայի հարցը։ Այս թեման կլինի նաև նիստի մասնակիցների միջև երկկողմ ձևաչափով հանդիպումների հիմնական թեմաներից մեկը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված անմիջական հրամանի համաձայն, սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ամերիկյան վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ գործողությունը պաշտպանական բնույթ էր կրում, քանի որ նպատակ էր հետապնդում պաշտպանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինծառայողներին:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստի արդյունքում խոստացել է վրեժխնդիր լինել Սուլեյմանիից։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հարձակումն անվանել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսևորում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+