«Ահավոր լուր Մերձավոր Արևելքից։ Այսօր առավոտյան Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից (Թեհրան) թռիչքից հետո «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից ոչ հեռու»,- գրել է նա իր տելեգրամի ալիքում։
Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ եղած տվյալներով՝ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։
«Մեր դեսպանությունը ճշտում է ողբերգության հանգամանքների մասին տեղեկատվությունը և զոհվածների ցուցակները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև ցավակցություն է հայտնել ուղևորների և անձնակազմի անդամների հարազատներին ու մերձավորներին։
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







