ՆԱՏՕ-ի եվրոպական պետություններն սպասում են ԱՄՆ-ի արձագանքին՝ Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը։
«Եվրոպացի դաշնակիցները սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլերին, դաշինքի արձագանքը կհետևի դրան», — ասել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին: Սրան հետևեց Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաների խոցումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







