Բաղդադը վերսկսել է բանակցությունները Մոսկվայի հետ C-300 զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ։ «ՌԻԱ Նովոստի»-ինհայտնել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Մուհամմադ Ռիդան:
Նա նշել է, որ այդ հարցը վաղուց պետք է լուծվեր։
«Մի քանի ամիս առաջ Բաղդադում և այլ նահանգներում շիա աշխարհազորի «Ալ Հաշդ աշ Շաաբի» ռազմաբազայի վրա հարձակումներից հետո այդ զենքի անհրաժեշտություն առաջացավ և Իրաքը վերսկսեց C -300-ի պայմանագրի շուրջ բանակցությունները»,-հայտարարել է Ռիդան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին ավիահարվածների շարք է տեղի ունեցել «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորի բազաների վրա: Ինչպես այն ժամանակ «Ռիա Նովոստի»-ին հաղորդել է Իրաքի խորհրդարանի անդամը՝ ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածները հասցրել են իսրայելական անօդաչու թռչող սարքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







