ԵԱՀԿ գործող համանախագահ, Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման կարծում է, որ Իրանում տիրում է ամբողջատիրական ռեժիմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Էդի Ռաման նման հայտարարությամբ է հանդես եկել Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին` ներկայացնելով 2020թ. Ալբանիայի առաջնահերթությունները կազմակերպությունում նախագահելու շրջանի համար։
«Մեր առաջ ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները գտնվում են ԵԱՀԿ տարածաշրջանի սահմանին, այդ պատճառով էլ մենք պետք է ամրապնդենք մեր հարթակը համագործակցության նպատակով և ասիական և իրանական գործընկերների հետ երկխոսության համար: Մեր հարավային սահմանին տիրող իրավիճակը լավագույնս ապացուցում է, թե որքան սերտ է կապված մեր ընդհանուր անվտանգությունը»,-հայտարարել է Ռաման:
Ավելի վաղ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր.«Եվրոպայի շատ փոքր, բայց վատ երկրում ամերիկյան և իրանական դավաճանները համագործակցում են Իսլամական Հանրապետության դեմ դավադրության նպատակով»:
Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահությունը Սլովակիայից անցել է Ալբանիային, և այն կղեկավարի վերջինիս արտգործնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







