Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Իրանը ԱՄՆ-ի կողմից՝ ինքնաթիռի կործանմանը մեղսակցության մեղադրանքները որակել է որպես հոգեբանական ճնշում

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և այլ երկրների մեղադրանքներն այն մասին, որ իրանական ՀՕՊ հրթիռները ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ են դարձել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի համապատասխան հայտարարությունը ներկայացնում է Press TV հեռուստաալիքը:

«Ցավալի է, բայց հոգեբանական մանիպուլյացիան ԱՄՆ կառավարության և նրանց կողմից, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար պաշտպանում նրան, միայն ավելացնում է հարազատներ կորցրածների վիշտը», — հայտարարել է Ռաբին։ Նա ընդգծել է, որ զարգացնելով կատարվածի իր վարկածը՝ ԱՄՆ-ն սեփական նպատակներն է հետապնդում։

Հինգշաբթի Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն նույնպես հերքել է կործանված ինքնաթիռին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը պետք է իրականացներ Թեհրան -Կիև չվերթը, չորեքշաբթի օրը կործանվել է Թեհրանի օդանավակայանից մեկնելուց հետո: Օդանավում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, բոլորը զոհվել են։

Հինգշաբթի Newsweek ամսագիրը հաղորդել էր, որ ուկրաինական օդանավը կարող էր սխալմամբ հայտնվել իրանական զենիթահրթիռային համակարգերի կրակի տակ։ Հրապարակումներում շարադրվել են Պենտագոնի և ամերիկյան հետախուզության նախնական տեղեկությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+