Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Ներկայացուցիչների պալատը պաշտպանել Է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի քվեարկել է Իրանի հետ ռազմական գործողություններ վարելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունների սահմանափակման օգտին:

Համապատասխան բանաձևն ընդունվել է պալատի անդամների մեծամասնության կողմից, որոնք ներկայացնում են դեմոկրատական կուսակցությունը և Թրամփի հակառակորդներն են:

Փաստաթուղթը Սպիտակ տան ղեկավարին արգելում է առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողություններ սկսել իսլամական հանրապետության դեմ:

Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են որպես «հերթական քաղաքական քայլ»:

Նախօրեին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները մտահոգություն են առաջացնում, իսկ գործադիր իշխանությունը Կոնգրեսին պատշաճ կերպով չի տեղեկացնում:

Ընդունված փաստաթուղթը (այսպես կոչված «միաժամանակյա բանաձև») օրենքի ուժ չունի և Սենատի կողմից ընդունվելու դեպքում չի ուղղվի նախագահի ստորագրությանը։ Սակայն վերին պալատում փաստաթուղթը կարող է անհրաժեշտ թվով ձայներ չհավաքել, քանի որ այնտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, որոնք ընդհանուր առմամբ սատարում են իրենց կուսակից նախագահին։ Այսպիսով, օրենսդիրները պալատում միայն արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ չունենալով լիազորություններ՝ Թրամփին իրապես արգելել Իրանի դեմ ռազմական գործողություններ վարել։

Պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին բանավեճի ընթացքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեմոկրատների քվեարկությունը քաղաքական նպատակներ էր հետապնդում: Նա հիշեցրել է, որ բանաձևերի նման տեսակն ավանդաբար օգտագործվում է Կոնգրեսի տարածքում որևէ հանդիսավոր միջոցառումների անցկացման համար, բայց ոչ կարևոր պետական առիթներով, քանի որ նման փաստաթղթերն ունեն «ամանորյա բանաձևի» ուժը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+