Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:49

Ուկրաինայի նախագահը չի բացառում Boeing 737-ի հրթիռային խոցման վարկածը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարություններին, ինչպես նաև այլ միջազգային գործընկերներին տվյալներ և ապացույցներ տրամադրել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի ավիավթարի վերաբերյալ: Այս մասին ասված Է Ուկրաինայի նախագահի Telegram ալիքում կատարված հայտարարության մեջ։

«Այսօր «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի պատճառները հետաքննող հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Ուկրաինացի մասնագետները ներգրավված են այդ գործընթացում։ Մենք ակնկալում ենք, որ նրանց կտրամադրվի ամբողջ տեղեկատվությունն ու բոլոր մուտքերը, որոնք անհրաժեշտ են օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար», – գրել է Վլադիմիր Զելենսկին։

«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօր հաստատված չէ։ Հաշվի առնելով ԶԼՄ-ներում պետությունների ղեկավարների վերջին հայտարարությունները՝ մենք կոչ ենք անում բոլոր միջազգային գործընկերներին՝ նախևառաջ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին, տրամադրել աղետի վերաբերյալ տվյալներն ու ապացույցները հետաքննության հանձնաժողովին», -նշել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք, որ ուկրաինական Boeing 737-800-ը, որը Թեհրանից ուղևորվում Էր Կիև, հունվարի 8-ի վաղ առավոտյան կործանվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հաշված րոպեներ անց: Օդանավակայանի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ օդանավում եղել է 176 մարդ, այդ թվում ՝ 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+