Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանաղուլյանը և իր գործընկերները առցանց հարցման արդյունքում ընտրվել են որպես 2019թ. սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ոլորտի Տարվա մարդ: Ինչպես հաղորդում է Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ասոցիացիայի մամուլի ծառայությունը, հարցմանը մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ: Ամենամյա մրցույթն անցկացվում է Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության անկախ ոչ կառավարական ասոցիացիայի կողմից:
Պրոֆեսոր Դանաղուլյանը և իր թիմը նոմինացվել են նեյրոնային ճառագայթների օգտագործման միջոցով միջուկային զինաթափման ստուգման նոր ինովացիան գործընթացի մշակման վերաբերյալ իրենց աշխատանքի համար: Այդ գործընթացը հաշվի է առնում այն փաստը, որ սպառազինությունների նկատմամբ հսկողության վերաբերյալ պայմանագրի անդամները ավելի հաճախ ոչնչացնում են մատակարարման համակարգերը, քան թե մարտագլխիկները:
Սպառազինությունների նկատմամբ վերահսկողության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբալը նշել է. «Այս նորարարությունը ճանապարհ է բացում դեպի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ առավել արդյունավետ համաձայնագրի: Պրոֆեսոր Դանաղուլյանի թիմը լավագույնն է բերել այս ոլորտում և ներկայացրել ստեղծագործական որոշում, որը կարող է նվազեցնել միջուկային սպառնալիքները և բարձրացնել անվտանգությունը»:
Այս տարի Ասոցիացիայի աշխատակիցներն ու տնօրենների խորհուրդը առաջադրել էին 10 մարդ և խումբ: Բոլոր թեկնածուները ցույց են տվել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ արդյունավետ որոշումների մշակման ոլորտում բացառիկ առաջնորդություն 2019թ. ընթացքում զանգվածային ոչնչացման զենքի ստեղծած սպառնալիքի համար:
Այս մրցույթը հնարավորություն է աշխարհի առաջավոր մարդկանց և կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու սպառազինությունների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ խնդիրների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







