Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Օմանի սուլթանը՝ Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը, որը ղեկավարում էր 1970 թվականից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Սուլթանը 80 տարեկան էր։ Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, 40 օրով խոնարհվել են պետական դրոշները։
Սուլթանը ժառանգներ չունի, ուստի նրա զարմիկը` Հայսամ բեն Թարեք ալ Սաիդ, որը Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարն է, նշանակվել է Օմանի նոր սուլթան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







