Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կողմերը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների ճգնաժամը, տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի այլ կարևոր հարցեր:
Գործակալության տվյալներով՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:
Կողմերն ընդգծել են դիվանագիտական միջոցների կարևորությունը հումանիտար ճգնաժամը և միգրացիայի ալիքները կանխելու համար՝ կապված Իդլիբում լարվածության սրման հետ:
Գործակալությունը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ՝ մամուլի համար փակ ռեժիմով և տևել է մեկ ժամ և 25 րոպե:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







