Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Հրադադար Լիբիայում․ կողմերը հնարավոր է այսօր բանակցություններ սկսեն Մոսկվայում

Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել է Մոսկվա, որտեղ հնարավոր է հանդիպի և բանակցություններ վարի Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջի հետ։ Այս մասին հայտում է«Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով լիբիական աղբյուրերին։

Աղբյուրի տարածած տեղեկատվության համաձայն՝ Սարաջը Մոսկվա կժամանի այսօր։

Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել կրակը, ինչպես նաև անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հաֆթարը ողջունել է այս նախաձեռնությունը: Սարաջը նույնպես հանդես է եկել հրադադարի օգտին, սակայն Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հետ քաշելու պայմանով, որն անցյալ տարվա ապրիլից հարձակում է իրականացնում երկրի մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարեց գործել որպես միասնական պետություն: Հիմա երկրում երկիշխանություն է։ Երկրի արևելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում ՝ Տրիպոլիում, կառավարում Է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+