Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել այն հայտարարության ուշացման համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ խոցել են ուկրաինական ինքնաթիռը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա ելույթը չորեքշաբթի հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նա նաև Իրանի ԶՈՒ-ից պահանջել է ավելի շատ տեղեկություններ ներկայացնել ուկրաինական ինքնաթիռի աղետի մասին:
«Ես ցանկանում եմ, որ գլխավոր շտաբը և ռազմական կառույցները գան և ժողովրդի համար բացահայտեն հետաքննության բոլոր մանրամասները», — ասել է նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







