ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատի երկու կոմիտեների՝ իրավաբանական և հետախուզության գծով դեմոկրատ օրենսդիրները չորեքշաբթի օրը մտադիր են Սենատ ուղարկել Թրամփի նկատմամբ մեղադրական եզրակացությունն ու «նոր փաստաթուղթ», որով կպահանջվեն իմպիչմենտի գործընթացն ավարտել դատական ընթացակարգի շրջանակներում: Այս մասին հայտնոմ էeuronews-ը։
ՏԱՍՍ-ն էլ նշում է, որ ուղարկվող փաստաթղթում կա նաև Լև Պարնասի նամակագրությունը, որը, ինչպես ենթադրում են կոնգրեսականները, Ուկրաինայում կատարում էր Ռուդոլֆ Ջուլիանիի հանձնարարականները: Նամակագրությունը ստացվել է հենց Պարնասից։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը հայտարարել է, որ նախագահը պարտավոր է պատասխան տալ օրենքի առաջ։ Սենատի խոսնակը նշել է, որ դատաքննությունն սկսելու ամսաթիվը նշանակված է հունվարի 21-ին և նախազգուշացրել է, որ Թրամփի ընդդիմախոսների գործողությունները կարող են հենց իրենց վնասել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







