Իրաքից ամերիկյան զորքերի հանրավոր դուրսբերման պարագայում ԱՄՆ Կառավարությունը կկրճատի Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը․ որոշումը հավանության է արժանացել Կոնգրեսի կողմից։ Այս մասին հայտնում էThe Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի և Պետդեպարտամենտի միջև էլեկտրոնային նամակագրությունը։
«Եթե Իրաքի իշխանությունները որոշեն պահանջել ԱՄՆ-ից զորքերի դուրսբերում, ապա ԱՄՆ-ն կդադարեցնի Բաղդադին տրամադրվող ռազմական օգնությունը»,- նշում է պարբերականը։
ԱՄՆ-ն Իրաքին ռազմական օգնություն է տրամադրում սկսած 2017 թվականից։ Պետդեպարտամենտի մերձավորարևելյան հարցերով բյուրոն մտադիր է Սպիտակ տնից պահանջել 2021 թվականին Իրաքի բանակին 100 մլն դոլարի ռազմական օգնության չեղարկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







