Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հունվարի 15-ին հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Իրաքն օգտագործել որպես պլացդարմ՝ այլ պետությունների վրա հարձակվելուհամար։
«Իրաքը չի լինի հարթակ որևէ այլ հարևան պետության վրա հարձակվելու կամ նոր պատերազմի»,-ինչպես հաղորդում է ՌԻԱ Նիվոստին, այս մասին դեպի Բաղդադ իր այցի ընթացքում ասել է Սալեհը Քաթարի Արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդերրահման ալ-Թանիի հետ հանդիպան ժամանակ։
Ըստ նախագահի՝ Իրաքը կարող է դառնալ տարածաշրջանի երկրների և համաշխարհային տերությունների միջև փոխըմբռնման, կայունության և խաղաղության հաստատման գործոն՝ աջակցելով ներկա ճգնաժամերի հաղթահարման համար ջանքերի միավորմանը։
Իր հերթին Քաթարի Արտգործնախարարը ընդգծել է տարածաշրջանային և համաշխարհային տերությունների հետ համատեղ և համակարգված աշխատանքի կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության խնդիրների լուծման համար։
Տարածաշրջանում իրավիճակը լարվել է տարեսկզբին ԱՄՆ կողմից Իրաքում տեղակայված ռազմաբազաների միջոցով Իրանին հարվածներ հասցնելու հետևանքով, որի արդյունքում զոհվել էր իրանական նշանավոր գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Դրանից հետո Իրաքի խորհրդարանը որոշում էր ընդունել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահը սպառնացել էր պատժամիջոցներով։
ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։ Այնուհետ իրանական զինվորականությունը հայտարարել էր, որ սխալմամբ են հարվածել քաղաքացիական ինքնաթիռին, ինչն առաջացրել էր դժգոհության ցույցեր Իրանում։
ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Իրաքին հարվածելու համար օգտագործվել է Քաթարում ԱՄՆ Էլ-Ուդեյդ ռազմաբազան։
Նշենք, որ հունվարի 12-ին Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր պաշտոնավարման շրջանում առաջին պաշտոնական այցն է կատարել դեպի Իրան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







