ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական է գանահատել Բելինում կայացած Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի արդյունքները, սակայն նշել է, որ հակամարտության կողմերի միջև տարաձայնությունները դեռ պահպանվում են, այս մասին հայտնում էԿոմերսանտը։
«Ընդհանուր առմամբ, համաժողովն արդյունավետ ենք համարում։ Հասկանալի է, որ վերջնական որոշումը լիբիացիները պետք է կայացնեն, միաժամանակ հասկանալի է, որ կողմերի միջև կայուն, լուրջ երկխոսություն սկսելը դեռևս չի ստացվում, մոտեցումների տարբերությունները չափազանց մեծ են»,- ընգծել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակիցները վերջնականապես համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հանդիպման արդյունքներով։
Համաձայնեցված փաստաթղթով առաջարկվում է Լիբիայում հակամարտության կարգավորման գործընթացը բաժանել վեց «զամբյուղների»՝ կրակի դադարեցում, զենքի էմբարգոյի իրականացում, քաղաքական գործընթաց, անվտանգության ոլորտի բարեփոխում, տնտեսական բարեփոխում, հումանիտար և մարդու իրավունքների նորմերի պահպանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







