Առնվազն 26 բանտարկյալ է փախել Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Ավելի վաղ՝ հունվարի 19-ի առավոտյան, հայտնի էր դարձել Պարագվայից Բրազիլիայի սահմանի մոտ թունելի միջոցով 75 բանտարկյալների փախուստի մասին։ ԻՆչպետ հայտնում է աղբյուրը, նրանք բոլորը բրազիլական խոշոր քրեական խմբավորման անդամներ են։
Համաձայն աղբյուրի՝ բանտարկյալները փախուստի են դիմել երկուշաբթի առավոտյան Ակրի նահանգում գտնվող քրեակատարողական հիմնարկից։ Նրանցից մեկին հաջողվել է բռնել։
Իշխանությունները դեռևս տեղեկատվություն չունեն՝ արդյոք փախուստի դիմած բանտարկյալները ևս պատկանում են այդ հանցագործ խմբավորմանը, և արդյոք երկու փախուստները միմյանց հետ կապ ունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







