Չինաստանի Արտգործնախարարությունը բողոք է արտահայտել Վաշինգտոնի կողմից իրեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ռազմավարական հարձակողական զենքերի սահմանափակման և կրճատման մասին պայմանագրին ներառելու փորձերի համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի Արտգործնախարար Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը չի մասնակցի սպառազինությունների նկատմամբ վերահսկողության այսպես կոչված եռակողմ բանակցություններին:
Լիցքաթափման վեհաժողովում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հունվարի 21-ին կոչ է արել Չինաստանին՝ մասնակցելու ռազմավարական միջուկային սպառազինությունների՝ Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններին Չինաստանի աճող միջուկային ներուժի պատճառով:
ԱՄՆ մշտական ներկայացուցչի կանխատեսմամբ` Չինաստանի միջուկային պաշարները առաջիկա 20 տարիներ ընթացքում կկրկնապատկվեն, և ԱՄՆ Զինված Ուժերն այս համատեքստում անհրաժեշտ է համարում բանակցություններին Չինաստանի մասնակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







