Սիրիայի կառավարական ուժերը ստիպված են արձագանքել Իդլիբում ահաբեկիչների հարձակումներին և այդ պատճառով գործողություններ են իրականացնում ահաբեկչական ակտիվության չեզոքացման և այդ գոտուց բխող սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունվարի սկզբին Իդլիբում ռուս և թուրք զինվորականները հերթական փորձն են ձեռնարկել, այսպես կոչված, լռության ռեժիմ սահմանելու համար։ Սակայն ծայրահեղական խմբավորումները կրկին անտեսել են դա և շարունակում են գնդակոծել սիրիական զորքերի դիրքերն ու մոտակա բնակավայրերը։ Հարձակումների քանակը հասնում է օրական 60 միջադեպերի։ Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են ռմբակոծել Հալեպի բնակելի թաղամասերը: Օրինակ, հունվարի 16 — ին գրոհայինները համազարկային կրակի ռեակտիվ համակարգից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել է 18 խաղաղ բնակիչ, տուժածների և զոհված սիրիացի զինծառայողների թիվը տասնյակի է հասնում», — ասել է նա:
«Այս պայմաններում կառավարական ուժերը ստիպված են արձագանքել ահաբեկիչների ագրեսիվ գործողություններին», — ընդգծել է Զախարովան: «Այդ կապակցությամբ նրանք սահմանափակ գործողություններ են իրականացնում ահաբեկչական ակտիվության չեզոքացման և Իդլիբից բխող սպառնալիքների նվազեցման ուղղությամբ»:
Դիվանագետը նշել է, որ դեէսկալացիայի գոտուց խաղաղ բնակիչների դուրս գալուն աջակցելու նպատակով երեք հումանիտար միջանցք է ստեղծվել, որոնցից հունվարի 13-ից կարողացել են օգտվել արդեն շուրջ 1,5 հազար մարդ:
«Բայց, ցավոք, ահաբեկիչները խոչընդոտում են քաղաքացիական բնակչության դուրս գալուն, նրանք գնդակոծում են անցակետերը։ Դա հաստատում է մեր կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշումը, որ Իդլիբի խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ են այն ահաբեկիչները, որոնք այդպիսիք են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», — նշել Է Զախարովան:
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Սիրիայում հաջողվել է հասնել իրադրության զգալի կայունացման, սակայն լարվածության օջախները պահպանվում են:
«Վերադառնում է խաղաղ կյանքը, Սիրիայում ընթանում է տնտեսության, սոցիալական ոլորտի վերականգնման գործընթաց։ Այդ դրական միտումը պետք է պահպանել հատկապես տարածաշրջանային բարդ իրադրության ֆոնին», — ասել Է դիվանագետը։
«Լարվածության օջախները պահպանվում են Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող Իդլիբի տարածքներում, Եփրատ գետի արևելյան ափի մի շարք շրջաններում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







