Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Ռուսական C-400-ը համատեղելի է ամերիկյան F-35-ի հետ և չի կրում սպառնալիք ՆԱՏՕ- ի համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 23-ին հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները համատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ և սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Reuters գործակալությանը:

Թուրքիայի Արտգործնախարարը նման հայտարարություն է արել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներում: Չավուշօղլուն նույնիսկ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավորությամբ, այդ հարցն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է Թուրքիայի հետ C-400-ի մատակարարման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին, որի արժողությունը կազմել է 2,5 մլրդ դոլար: Առաջին մատակարարումներն սկսվել են 2019թ. հուլիսի 12-ին: Այդ պայմանագրին դեմ են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Սպիտակ Տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների ձեռքբերումը ահնարին կդարձնի վերջինիս մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման նախագծին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+