Իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից-երկրների ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Բորելն ընդգծել է, որ Համապարփակ պլանի բոլոր մասնակիցները իրենց վճռականությունն են արտահայտել պահպանելու համաձայնագիրը, որը համապատասխանում է բոլորի շահերին։
The Wall Street Journal-ը ավելի վաղ հաղորդել էր, որ հանդիպումը կկայանա փետրվարի երկրորդ կեսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







