Չինաստանում նոր տեսակի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 80-ի, նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանում պաշտոնապես գերազանցել է 2,7 հազարը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական «Ванъи» տեղեկատվական պորտալին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վարակման դեպքերի մեծ մասը նախկինի պես բաժին է ընկնում Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան վարչական կենտրոնին: Պեկինում հայտնաբերվել է 68 վարակված, Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան նահանգում ՝ 16 մարդ, որոնցից մեկը մահացել է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի տարածման մասին։ Ինչպես այնուհետ պարզվեց՝ հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







