ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Ջոն Բոլթոնի պնդումները ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու գործով Կիևի իրականացրած հետաքննությանը ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը:
«Ես Ջոն Բոլթոնին երբեք չեմ ասել, որ Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը կապվում է դեմոկրատների, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի նկատմամբ հետաքննության հետ։ Եթե Բոլթոնը այդ մասին ասել է, ապա միայն նրա համար, որ վաճառի իր գիրքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իմ զրույցի սղագրությունը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու և արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի հայտարարություններն այն մասին, որ ոչ մի ճնշում չի եղել, անհրաժեշտ ապացույցներն են»- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել Է Թրամփը երկուշաբթի իր Twitter-ում:
Նա ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը մատակարարվել է «առանց որևէ պայմանների և նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ»:
«Ես նաև թույլ եմ տվել Ուկրաինային գնել Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։ Իմ վարչակազմը շատ ավելին է արել, քան նախորդը», — նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ The New York Times թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրին, որը ծանոթ է Բոլթոնի մեմուարների սևագրերի հետ, հայտնել է, որ հանրապետական նախագահը ձգտում է կապել Ուկրաինային շուրջ 400 մլն դոլարի չափով ռազմական օգնությունը՝ իր խնդրանքի հետ, այն է՝ քննություն սկսել Բայդենի որդու՝ ուկրաինական Burisma էներգետիկ ընկերությունում աշխատանքի վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







