ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է հինգի: Նրանք բոլորը ուղիղ կապ են ունեցել Ուհանի բնակիչների հետ, որտեղից սկիզբ է առել համաճարակը։
ԱՄՆ Առողջապահության դաշնային մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ երկրում չինական ծագման կորոնար վիրուսակրության դեպքերը հասել են հինգի, և նրանք սպասում են, որ այն կավելանա։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նշվում է, որ բոլոր հինգն էլ լավ վիճակում են գտնվում, սակայն մեկուսացված են հիվանդանոցներում, իսկ բժիշկներն աշխատում են վիրուսի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Նշենք, որ Չինաստանում վիրուսակիր հիվանդների թիվը շուրջ երկու հազար է, և արդեն կա 56 զոհ։ Վիրուսն սկսել է տարածվել 2019թ. վերջին Ուհանում, որտեղ անօրինաբար վաճառում էին վայրի կենդանիներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







