ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում հրադադարի ռեժիմի, ինչպես նաև Սիրիայում բռնությունը դադարեցնելու անհրաժեշտությանը վերաբերող հարցերը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը։
Նա նշել է, որ երկու երկրների առաջնորդները համաձայնել են, որ բռնության գործողությունները, որոնք իրականացվում են Իդլիբի նահանգում, պետք է դադարեցվեն։
Թրամփն ընդգծել է նաև Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի և Հունաստանի միջև տարաձայնությունների կարգավորման կարևորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







