Հերթական թուրք հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ, գրում է Ermenihaber-ը:
Աստղերի համար զգեստներ մոդելավորող Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար։ Մոդելավորողը նշել է, որ պատճառն այն է, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է.
«Ես թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







