Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին:
«Եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի, մենք կանցնենք գործողությունների։ Մենք չենք ամաչի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ կիրառել ռազմական ուժ», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել Է Էրդողանը։
Նա նշել է, որ «Թուրքիան չի կարող անմասն մնալ Սիրիայի իրավիճակին, այդ թվում՝ Իդլիբում»:
Հիշեցնենք, Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տևել Է չորսուկես ժամ, հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաԷսկալացիայի գոտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







