Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իր ուղերձի պատճենը նախագահը փոխանցել է Ներկայացուցիչների պալատի խոսնակին ելույթից մի քանի րոպե առաջ: Այդ պահին Փելոսին ձեռք է մեկնել Թրամփին, սակայն նա չի սեղմել այն, այլ շրջվել է և իր տեղը գրավել տրիբունայում:
Հենց որ Թրամփն ավարտել է խոսելը, նրա թիկունքում գտնվող Փելոսին սեղանից վերցրել է թղթերը և պատռել այն։
«Դա անհրաժեշտ էր ՝ հաշվի առնելով առկա այլընտրանքները», — ասել է նա լրագրողներին՝ իր արարքի դրդապատճառները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







