Ռուսաստանը փետրվարի 14-ից կչեղարկի դեպի Չինաստան չարթերային չվերթները, իսկ այսօրվանից չեղարկվել է Չինաստանից օտարերկրյա քաղաքացիների տարանցիկ թռիչքները։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Գոլիկովան նշել է, որ անցակետերում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ սուր շնչառական հիվանդություններով անձանց մոտ հիվանդությունների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ։
Ռուսաստանը փետրվարի 1-ից արդեն սահմանափակել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Կանոնավոր չվերթներ են իրականացվում միայն դեպի մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայան, ընդ որում, դրանց համար առանձնացված F տերմինալով: Դրանք «Աերոֆլոտ»-ի չվերթներ են դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Հոնկոնգ, ինչպես նաև` չորս չինական ավիաընկերությունների: Մնացած փոխադրողները անցել են չարտերների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







