Ստամբուլում Pegasus ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 52 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքային վարչությանը։
Իզմիր-Ստամբուլ թռիչքն իրականացնող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց Սաբիհի Գյոչկեն օդանավակայանում, որի արդյունքում բաժանվել է երեք մասի։
Ինչպես հայտնել է Թուրքիայի Տրանսպորտի նախարար Ջահիտ Տուրհանը, վթարի հետևանքով զոհեր չկան։ Օդանավում եղել է 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նախապես հայտնել էին 21 տուժողի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







