Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, փետրվարի 6-ի առավոտյան նոր կորոնավիրուսի՝ 2019-nCoV-ի զոհերի թիվը հասել է 565-ի, որոնցից 563-ը՝ Չինաստանում:
Չինաստանի սահմաններից դուրս վիրուսով վարակվածների մեծ մասը գտնվում են Ճապոնիայում (45 մարդ), Սինգապուրում (28), Թաիլանդում (25), Հարավային Կորեայում (23) և Ավստրալիայում (14):
Ինչպես հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով ՉԺՀ-ի «Սինհուա» պետական գործակալությունը, փետրվարի 6-ին Չինաստանում կսկսվեն «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները՝ 760 մարդու մասնակցությամբ, որոնք թոքաբորբով են հիվանդացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի նոր տեսակով: Առաջին խումբը կսկսի դեղամիջոցներ ընդունել արդեն հինգշաբթի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







