Աշխարհն այսօր հայտնվել է վտանգավոր կետում․ տարածաշրջանային հակամարտությունների քանակը և ահաբեկչական սպառնալիքը մեծանում են, մինչդեռ զենքի վերահսկման համակարգը քանդվում է: Այս մասին երեկ՝ փետրվարի 5-ին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: Հավատարմագրերը նախագահին են հանձնել ավելի քան 20 պետությունների նոր դեսպաններ, այդ թվում ՝ Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Կանադա, Ավստրալիա, Հունաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:
Արարողության ժամանակ ՌԴ նախագահը նաև անդրադարձել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններից մեծամասամբ կախված է մոլորակի խաղաղությունն ու անվտանգությունը:
Պուտինի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, հավասարության սկզբունքի վրա։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահն ասել Է Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Պուտինը հայտարարել է, որ ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ն չպետք է միջամտեն այլ պետության ներքին գործերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







