Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից շաբաթ երեկոյան մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մեկ հրթիռ է արձակվել։ Հրթիռակոծման մասին նախազգուշացումը տարածվել է սահմանի մոտ չբնակեցված տեղանքի թիկունքի ծառայության հավելվածի միջոցով»,-ասված է զինվորականների տարածած հայտարարության մեջ:
Նախորդ անգամ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից հրթիռակոծության էին ենթարկել իսրայելական տարածքը փետրվարի 1-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







