Սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնք միմյանց ընդառաջ են գնում Իդլիբ և Հալեպ Նահանգներից, շաբաթ օրը հանդիպել են Թել-իս շրջանում՝ Հալեպ — Դամասկոս մայրուղու վրա: Այս մասին հայտնել է Բեյրութում տեղակայված Al Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սիրիացի զինծառայողները կարողացել են մեկ օրում 16 բնակավայրերից դուրս մղել Սալակիբից հյուսիս ընկած ավազակային կազմավորումները և մտել են Թել-իս:
Նշվում է, որ հաբեկիչները հսկում էին այդ մայրուղու մի հատվածը՝ Համա քաղաքից մինչև Հալեպ, 2014 թվականից ի վեր, ինչի արդյունքում տրանսպորտի երթևեկությունն իրականացվում էր Ատրա-Խանասիր շրջանցիկ ճանապարհով անապատով, ինչը մեծացնում էր հեռավորությունը 175 կմ-ով: Ճանապարհը կենսական նշանակություն ունի, քանի որ այն Դամասկոսը կապում է երկրի հյուսիսում արդյունաբերական շրջանների և Հալեպի տնտեսական մայրաքաղաքի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







