Չորս թուրքական դիտակետ, ինչպես նաև Իդլիբում երկու ռազմական դիրքեր սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում են գտնվում։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան Իդլիբում չի թողնի իր 12 դիտակետերից ոչ մեկը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ այնտեղից չենք հեռացնելու մեր անձնակազմին, զինվորներին։ Նրանք կշարունակեն իրենց առաքելությունը», — ասել է նա։
Աքարը նաև ասել է, որ թուրք զինվորականներին հրաման է տրվել պատասխան միջոցներ ձեռնարկել սիրիացիների կողմից ռազմական դիրքերի վրա հարձակվելու դեպքում։
«Նրանց դեմ որևէ գործողության դեպքում նրանց հանձնարարություն է տրվել ավելի ուժեղ պատասխան տալ»:
Փետրվարի 3-ին Իդլիբում սիրիական բանակի կողմից հրետակոծության հետևանքով զոհվել է 8 թուրք զինվորական և քաղաքացիական անձ: Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատասխան գործողությունների զոհ Է դարձել 76 սիրիացի զինվոր: Փետրվարի 10-ին թուրքական կողմը հայտնել էր 101 սիրիացի զինծառայողի «չեզոքացման» մասին այն բանից հետո, երբ 5 թուրք զինծառայող է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են սիրիական զորքերի հրետակոծման հետևանքով: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, Թուրքիան հայտնել է Իդլիբում սիրիացի ևս 51 զինծառայողի «չեզոքացման» մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







