Թուրքիան լրացուցիչ զորամիավորումներ է ուղարկել Սիրիա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրա տվյալներով՝ թուրքական նոր միավորումը լուսադեմին հատել է սիրիական սահմանը և առաջ է քաշվել Հալեպի արևմտյան շրջանների ուղղությամբ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, թուրք զինվորականները ստեղծում են դիտարկման նոր կետ, որը կտեղակայվի Աթարիբ և էլ Ջինա բնակավայրերի միջև ընկած ճանապարհին:
Շաբաթ օրը գործակալությունը տեղեկացրել է Թուրքիայի կողմից սիրիական սահմանին 300 բեռնատարներից և զրահապատ մեքենաներից շարասյուններ ուղարկելու մասին: Համաձայն աղբյուրի՝ թուրքական ուժերի տեղափոխումը կատարվում է վերջին մի քանի օրերի ընթացքում։
ԱպաԷսկալացման չորս գոտիներ Սիրիայում ստեղծվել են ՝ 2017 թվականի մայիսին Աստանայում կայացած բանակցություններում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Նրանցից երեքի տարածքը 2018 թվականին անցել Է Դամասկոսի վերահսկողության տակ։ Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում, նախկինի պես չի վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից, ընդ որում, այդ գոտու մեծ մասը գրավվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից (ՌԴ-ում արգելված է):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







