Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առնվազն 14 թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի Իդլիբ նահանգում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս և սիրիացի զինվորականներն Իդլիբ նահանգում հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, այլ ոչ թե՝ ահաբեկիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումների մեծ մասն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Նրանց խնդիրն է ամբողջությամբ ազատագրել այդ տարածքը», — հայտարարել Է Էրդողանը՝ հավելելով, որ որ Թուրքիան այլևս չի հաշտվի Իդլիբում հրադադարի ցանկացած խախտման հետ։
Նշենք, որ Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը 2012-ից ի վեր մնում է անօրինական զինված խմբավորումների ձեռքում: 2017 թվականին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի Հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են զինյալները․ նրանք հրաժարվել են զենքը վայր դնել: Նահանգի տարածքում տեղադրվել են թուրքական բանակի 12 դիտակետեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







