Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով վարակվածների թիվը գերազանցել է 48,2 հազարը, նրանցից մահացել է 1310-ը, ապաքինվել է 3441 բնակիչ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի հայտարարությունը։
Ըստ թարմացված տվյալների՝ մահացության պաշտոնական մակարդակը կազմել Է 2,7 տոկոս՝ մեկ օր առաջ 3,2 տոկոսի փոխարեն:
Չորեքշաբթի առավոտյան տարածաշրջանային իշխանությունները տեղեկացրել են ավելի քան 33,3 հազար հիվանդացածների, 1068 զոհերի և 2639 ապաքինվածների մասին:
Ինչպես նշվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, Ուհան քաղաքի Հուբեյ վարչական կենտրոնում վարակվածների թիվը, որը հիվանդության տարածման գլխավոր աղբյուր է համարվում, գերազանցել է 32,9 հազարը: Երկրորդ և երրորդ տեղերում են Սյաոգանը և Հուանգանը, որտեղ հիվանդացածների թիվը կազմել է համապատասխանաբար 2,8 հազար և 2,6 հազար:
Բացի այդ, նահանգում հաշվվում է ավելի քան 9 հազար մարդ վիրուսի կասկածանքով։ Բժիշկների հսկողության տակ են գտնվում նաև ավելի քան 77,3 հազար բնակիչներ, որոնք սերտ շփում են ունեցել վարակված մարդկանց հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







