Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է (International Childhood Cancer Day)։ Այն ամեն տարի նշվում է աշխարհի ավելի քան քառասուն երկրում։ Օրն առաջին անգամ միջազգային օրացույցում հայտնվել է 2001թ. Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային վեհաժողովի կողմից։
Տարեկան շուրջ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, որի գրեթե կեսը՝ մահվան ելքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ քաղցկեղը մահացության տարածվածությամբ երկրորդն է երեխաների շրջանում ուժի գործադմամբ մահերից հետո (օր.՝ սպանություն, ինքնասպանություն)։
Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա։ Այն կոչ է անում համերաշխության և անհետաձգելի քայլերի՝ ժամանակին կանխարգելելու և բուժելու այն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







