Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 դպրոցում Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում մեկնարկել է շախմատի առաջնությունը:
Մրցաշարի 3 խաղափուլը Ստեփանակերտում է անցկացվելու, իսկ 6-ը՝ Երևանում:
Համահայկական խաղերի շրջանակներում անցկացվող շախմատի առաջնությանը տարբեր երկրներից մասնակցում են շուրջ 160 շախմատիստներ: Իրանի, Սիրիայի և Վրաստանի մարզիկները Ստեփանակերտ կժամանեն երեկոյան: Առաջնության գլխավոր մրցավարը, շախմատի միջազգային գրոսմայստեր` Նաիրա Մովսիսյանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







