Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:01

Նիկոլ Փաշինյան-Հասան Ռոհանի հեռախոսազրույցը և Հայաստանի էներգետիկ ճգնաժամը

Երեկ՝ հուլիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Այն, որ հայ-իրանական հարաբերությունները բարձր քաղաքական մակարդակում են, որևէ կասկած չի հարուցում, բայց հեռախոսազրույցը հատկապես ուշագրավ է նույն օրը ՀՀ-ում էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին: Իրանական գազը Հայաստանի էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին ստեղծված արտակարգ վթարային վիճակի համատեքստում ունի որոշակի ուրվագիծ:

Հայտնի է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կախված է հարևան երկրների, մասնավորապես` Իրանի էներգետիկ համակարգի աշխատանքից։ Հարցը նրանում է, որ Իրանի հետ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանն աշխատում է զուգահեռ, քանի որ փոխհոսքերի մակարդակը շատ մեծ է, և այստեղ կարևոր է հայաստանյան համակարգի ավելի օպերատիվ արձագանքը` խափանումներից ու վնասներից զերծ մնալու համար։

Հետաքրքիր է, որ վթարը հաջորդեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մեկ օր առաջ արված աննախադեպ հայտարարությանը: Գրիգորյանը, ով նոր է վերադարձել Իրանից, հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է ներքին սպառման համար գազի մատակարարման շուրջ բանակցություն, դրա դիմաց ապրանքով վճարելու տարբերակով:

Այդ հայտարարությունը հատկապես նշանակալի է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բավական բարդ բանակցության ֆոնին: Ինչպես հայտնի է, Հրազդանի 5-րդ բլոկն ու Երևանի ջերմաէլեկտրակայանը աշխատում են գազով: Հրազդանի 5-րդ բլոկը պատկանում է Գազպրոմին, աշխատում է ռուսական գազով, թեև դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ Գազպրոմի ղեկավար Միլլերը հայտարարել էր 5-րդ բլոկի համար Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր դիտարկելու մասին: Հայաստանն այդպիսի ծրագիր արդեն մի քանի տարի իրականացնում է Երևանի ջերմաէլեկտրակայանի միջոցով, որը պետական սեփականություն է: Փաստացիորեն այդ ծրագրով, թեև ոչ ամբողջական ծավալով, շահագործվում է Իրան-Հայաստան գազամուղը, որը ևս պատկանում է Գազպրոմին:

Այնուամենայնիվ, վերջին վթարը հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ էներգետիկ համակարգում տեղի ունեցածը հուշում է, ևս մեկ անգամ վկայում ու փաստում, որ ատոմակայանը Հայաստանի համար էներգետիկ անվտանգությունից բխող անհրաժեշտություն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+